Մամուլ. Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում». մեղավորը Դիջեյ Էդոն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է․ աշխատակազմի ղեկավար Դիջեյ Էդոյի պատճառով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»: Իրականում նա էր աշխատակազմի ղեկավարի գործն անում, եւ նրա հեռանալն աշխատակազմում խնդիրներ է առաջացրել: Հիմա տարբեր անձինք փորձում են նրան վերադարձնել աշխատակազմ՝ այլ պաշտոն առաջարկել: Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Որեւէ խառնաշփոթ չկա, որեւէ խնդիր չի առաջացել նրա գնալուց հետո, միեւնույն ժամանակ չեմ ժխտում, որ նա, այո, լավ կարգադրիչ-կարգավորիչ էր»: Ըստ որոշ լուրերի` ցանկանում եք հե՞տ բերել նրան։ «Կճշտեմ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՏՄՊՊՀ նախագահի` Գեղամ Գեւորգյանի ստաժի անբավարարության վերաբերյալ տեղեկությունները խիստ զայրացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է վարչապետին հետ կանչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը: Պատճառը ստաժի անբավարարությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում այս թեմայի շուրջ անգամ թեժ խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ պատմության «հերոսը»` Գեղամ Գեւորգյանը: Ի դեպ, վարչապետն անգամ զայրացել է Էդուարդ Աղաջանյանի վրա: Ավելին, մեր տեղեկություններով` քննարկվել է Էդուարդ Աղաջանյանին եւ իր տեղակալ Լիանա Ղալթախչյանին աշխատանքից ազատելու հարցը: Ստացվում է, որ ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահների հարցերով սա երկրորդ «չեպեն» է: Հիշեցնենք` վերջերս վարչապետն իր աշխատակազմից երեք հոգու ազատեց աշխատանքից: Խնդիրը կապված էր Ազգային ժողով ուշ բերված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի հետ: Աշխատակազմը չէր հասցրել իր վրա դրված գործը կատարել պատշաճ ժամկետներում:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում խնդրի հիմնական պատասխանատուն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է. չէ՞ որ ինքը եւ իր թիմը պետք է ուսումնասիրեին` թեկնածուն համապատասխանում է օրենքով սահմանված չափանիշներին, թե ոչ: Բայց, արի ու տես, չեն հաշվել Գեւորգյանի աշխատանքային ստաժը, ինչը ամոթալի վիճակում է գցել կառավարությանն ու վարչապետին: Ըստ որոշ տեղեկությունների` Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը վարչապետին ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ երեկ Գեւորգյանը վարչապետի հրավիրած խորհրդակցությունից հետո նախարարություն չի վերադարձել: Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեղամ Գեւորգյանի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի հետ. «Վարչապետի խորհրդակցության հետ կապված դիմե՛ք նրա մամուլի խոսնակին: Իսկ Գ. Գեւորգյանի ստաժի վերաբերյալ վաղը (այսօր-խմբ.) կպարզաբանենք»: Հավելենք, որ Լիանա Ղալթախչյանն ու Էդուարդ Աղաջանյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, իսկ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց, որ տեղյակ չէ նման խորհրդակցությունից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տիկին Մակունց, կիրակի օրը ֆրակցիայի 3 ժամանոց նիստ եք արել, սակայն չեք հրապարակայնացրել․ ինչո՞ւ։ «Դա հերթական նիստ էր, մենք որեւէ պաշտոնյա չէինք հրավիրել․․․ Եթե Ձեզ ինչ-որ բան հետաքրքիր է, եւ այն հրապարակման ենթակա է, հարցրեք՝ կպատասխանեմ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Մեզ պատմեցին, որ հանձնարարականներ են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել, թեեւ երեքշաբթի ԱԺ-ում լեզվակռիվ եղավ։ «Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ֆրակցիայի նիստին ինչ հարցեր են արծարծվել, ապա դրանք առնչվել են արտաքին քաղաքականությանը։ Ընդգծվել է, որ մեր ուղենիշը պետք է լինի այն, ինչ ուղենշում է ԱԳ նախարարությունը։ Ինչ վերաբերում է երեքշաբթի օրը տեղի ունեցածին, ոչ մի վերահսկողությունից դուրս բան չի կատարվել՝ կրքերը կարող են բորբոքվել։ «Իմ քայլի» համար կարեւոր է բալանսավորված, կառուցողական աշխատանքը»: Չե՞ք «ճնշել» այդ օրը ձեր կուսակիցներին։ «Իհարկե` ոչ. կարեւորել ենք հանգամանքը, որ պատգամավորները պետք է բաց լինեն լրատվամիջոցների առաջ, միեւնույն ժամանակ խմբակցության անդամ լինելը ենթադրում է որոշակի կաղապարներ, եւ մենք՝ որպես խմբակցության անդամներ, չենք կարող գործել այնպես, ինչպես եթե լինեինք ազատ մարդիկ»:


«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թեւեր, ու ամեն մեկը սեփական խաղն է առաջ տանում, նորություն չէ։ Առավել ուշագրավ է, թե ինչպես են նրանք միմյանց դեմ պայքարում, ոտքի տակ փորում, սեփական անձը մյուսներից վեր դասում։ Դա արտահայտվում է հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների շրջանում, որտեղ նվազագույնը 3-4 թեւ կա։ Մեր տեղեկություններով, վերջերս «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության մի քանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հյուրերը հանկարծակիի են եկել, երբ նրանք սկսել են «բոչկա գլորել» իրենց խմբակցության մյուս պատգամավորների, կառավարության որոշ անդամների վրա՝ բացահայտ նշելով, թե որքան անպատասխանատու են աշխատում ու ինչպես են գցում նոր իշխանությունների վարկանիշը։ Քննադատության դոզան մեծացել է, երբ հանդիպման եկած անձինք սկսել են դժգոհել տարբեր ոլորտների խնդիրներից, որոնց լուծման ուղղությամբ ոչինչ չի արվում։ Եթե մեկ տարին չբոլորած սկսել են իրար ոտքի տակ փորել, ի՞նչ կլինի 2-3 տարի հետո, եթե, իհարկե, այդքան «ձգեն»։


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար որեւէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆ-ից: Ներկայումս Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպումների թեմաներից մեկը հենց այդ հարցն է, որպեսզի կոնգրեսականների լոբբինգի շնորհիվ հնարավոր լինի ստանալ այդ հրավերը: ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումներն ապահովելու համար այդ աշխատանքին են կցվել նաեւ Փաշինյանի սատելիտ հ/կ-ները, որոնք կապեր ունեն ամերիկյան որոշակի կազմակերպությունների հետ կամ ֆինանսավորվում են վերջիններիս կողմից: Մեր աղբյուրները պնդում են, որ նմանատիպ ակնարկներ են եղել նաեւ նորանշանակ դեսպանի հետ հանդիպումների ժամանակ: Թե որքանով արդյունավետ կլինեն ջանքերը, ցույց կտա ժամանակը, սակայն, մեր տեղեկություններով, ամերիկացիներն այս առիթով մի քանի ակնարկ, այնուամենայնիվ, արել են՝ հատկապես կապված Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքական գծի մեջ որոշ քայլերի, այդ թվում՝ Սիրիա զորամիավորում ուղարկելու փաստի հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 20-օրյա այցով ԱՄՆ մեկնած ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, մեր տեղեկություններով, իրականացրել է նախատեսված մաքսիմում-ծրագիրը՝ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, բավականին հանգանակություն է արել՝ մոտ մեկ միլիոն դոլարի հասնող։ Ամերիկահայ համայնքն էլ մեծ ցնծությամբ է ընդունել նրան. մեծ ակտիվությամբ մասնակցել են նրա հանդիպումներին, ընդ որում՝ սփյուռքի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք սովորաբար համատեղ միջոցառումներից խուսափում են։ Համայնքը մեծ ծրագիր է կազմել, այդ թվում՝ զբոսանքների եւ մեծարումների, որ վարչապետի տիկինը գոհ վերադառնա ԱՄՆ-ից։ Բայց որոշ քաղաքական շրջանակներ, այնուամենայնիվ, զարմացած են վարչապետի տիկնոջ այս աննախադեպ ակտիվությունից, ինչը, որպես կանոն, առաջին տիկնանց բնորոշ չէ. նրանք առավելագույնը սահմանափակվում են իրենց ամուսիններին ուղեկցելով, այլ ոչ թե ինքնուրույն վոյաժների մեկնելով։ Սա ենթադրությունների տեղիք է տվել, որ Աննա Հակոբյանը որոշել է մտնել մեծ քաղաքականություն կամ Մեհրիբան Ալիեւայի հետքերով՝ կարիերա անել։ Մեզ ասացին, որ ԱՄՆ կոնգրեսում նրա հետ հանդիպել է գրեթե նույն կազմը, ում հետ Արարատ Միրզոյանն էր ժամանակին հանդիպել, որոնք Թրամփի «ոչ սիրելի» դեմոկրատներն են, միայն մեկ հանրապետական է ներկա եղել: Ի դեպ, Կոնգրեսում հանդիպումն էլ է տարակուսանքի տեղիք տվել։ «Կարո՞ղ էիք պատկերացնել, որ, ասենք, Ռիտա Սարգսյանը կամ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը մեկնեին ԱՄՆ եւ հանդիպումներ ունենային Կոնգրեսում»,- հարցնում էին մեզ։ Բացի այդ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքը 2 շաբաթ լիովին կաթվածահար է եղել՝ դեսպանն այս ընթացքում գրեթե դեսպանություն չի մտել, ողջ օրն Աննա Հակոբյանին է ուղեկցել»:


«Իրատես» թերթը գրում է. «Հունիսին Աբովյան քաղաքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանից բացի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն է, թեկնածու առաջադրելու ցանկություն ունի նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»: «Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ու քաղաքապետի ջրերը, մեղմ ասած, մի առվով չեն հոսում: Պետրոսյանը շարունակում է պնդել, որ ԲՀԿ-ամերձ քաղաքապետը հողերի ապօրինի առուծախ է արել, ՔՊ-ն էլ, հաշվի առնելով այս ամենը, մտադիր է սեփական թեկնածու առաջադրել: Ըստ նախնական տեղեկությունների՝ իշխող ուժը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի թեկնածությունը կառաջադրի»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը, հավելելով, որ այս մասին դեռեւս չեն ուզում բարձրաձայնել՝ չբորբոքելու համար ՔՊ-ԲՀԿ առանց այն էլ լարված հարաբերությունները։ «Փոխմարզպետը ՔՊ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է: Ի՞նչ վատ կլինի, որ եւս մեկ մեծ քաղաք իրենց վերահսկողության տակ անցնի. քաջատեղյակ կլինեն՝ Ծառուկյանի հարազատ քաղաքում ինչ է կատարվում, ով ինչ է շնչում»:


«Իրատես» թերթը գրում է. Ասում են, թե չնայած ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանն առանձնապես հակված չեն խոսելու «Արարատ-ցեմենտում» եւ ընդհանրապես ցեմենտի շուկայում սկսված նոր վերաբաշխումների մասին, չեն ուզում քաղաքական ատաղձ տալ այդ ամենին. պնդում կա, որ կլինկերի վրա տուրք չի դրվում, որպեսզի գործարանը չդիմանա մրցակցությանը, փակվի, նոր խաղացող մտնի դաշտ (տրվում են երեք հայտնի անուններ): Ընդ որում, Ծառուկյանը եւս փորձում է օգտվել այս իրավիճակից. գործարանն առաձնապես մեծ շահույթ չի ապահովում, բացի այդ, օբյեկտիվորեն կրճատվող աշխատատեղերը շատ լավ առիթ են իր քաղաքական կշիռը բարձրացնելու, բողոքներն իշխանությունների դեմ ուղղելու, մայիսին սպասվող ներքաղաքական զարգացումներն իր շուրջ կենտրոնացնելու: Ասում են նաեւ` վերադասավորվող ընդդիմադիր դաշտը, Ռուսաստանի թեթեւ հպումով, սկսում է վաբանկ գնալ իշխանությունների դեմ. գործընթացի սկիզբը մայիսն է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն, նույնն է թե՝ այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, կարծես թե, համաձայնության է եկել իշխանության հետ, ինչի ամենաակնհայտ դրսեւորումն այն էր, որ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու վարչապետ Փաշինյանի առաջարկությանը: Քանի որ այս պահին իշխանությունների եւ Ծառուկյանի հիմնական տարաձայնությունը ցեմենտի ներմուծման եւ արտադրության հարկային ռեժիմների հստակեցման հարցում է, կարելի է ենթադրել, որ իշխանությունը զիջման է գնացել Ծառուկյանին՝ դրա դիմաց ստանալով ԲՀԿ լոյալությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ խմբակցությունից ներկայացված երեք պատգամավորները՝ Արտյոմ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանն ու Արթուր Դալլաքյանը, հանձնաժողովում կողմ են քվեարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագծին: Նշենք, որ այդ նախագիծը ենթադրում է ներկրված ցեմենտի վրա պետական տուրքի սահմանում: ԲՀԿ խմբակցության պատգամավորների այս քայլը հարուցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հաստատեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները հանձնաժողովում կողմ են քվեարկել համապատասխան նախագծին: «Այո, իրենք բոլորը կողմ են քվեարկել. կարող է հարցին այն ժամանակ չեն տիրապետել, հետո… չգիտեմ, դա պետք է իրենց հարցնեք»,- ասաց նա: Մինչ այդ նկատենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ քննարկված թեմաներից մեկն էլ վերաբերել է հենց այս փոփոխություններին»:


 


«Ժամանակ» թերթը գրում է. ««Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատուն այցից եւ դրոշի հայտնի պատմությունից հետո «Ժամանակ»-ին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ մաքսատան միջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել: Տենդեր է հայտարարվել հաղթող կազմակերպություն է ընտրվել, որն էլ պետք է առաջիկա օրերին իրականացներ գնումը եւ մատակարարեր դրոշների պատվանդանները, որոնցից մեկի վրա էլ գուցե ամրացվեր մաքսատան «լքված» դրոշը: Ուշագրավն այն է, որ գնման մասին տեղյակ է եղել նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն միջադեպի ժամանակ որեւէ փորձ չի արել հարթելու ստեղծված իրավիճակը՝ գոնե ասելով, որ իրենք պատվանդաններ են գնել եւ պատրաստվում էին դրոշը կարգի բերել»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տակից» քեֆ-ուրախություն կազմակերպել: Հիշեցնենք, որ անցած տարի այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, ներքին կարգով հանձնարարական է իջեցվել՝ տեղերում ընդմիջման ժամին «ցերեկային փարթիներ» կազմակերպել եւ մեկ գավաթ շամպայն խմել՝«ՀՀ հպարտ քաղաքացիների հաղթանակի մեկամյակը տոնելու համար»: Թերթին հայտնի է դարձել, որ ՔՊականներն արդեն երեկոյան մեծ խնջույք են նախատեսում երեւանյան հայտնի ռեստորաններից մեկում. չի բացառվում, որ քեֆն ավարտվի շքեղ հրավառությամբ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45580

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

Alexistogel

Alexistogel

Alexistogel