Հարցաքննվել եմ, առերեսվել եմ. Դավիթ Սանասարյանը չի շտապում բացահայտել իր կարգավիճակը

Ես ունեմ լռելու պարտավորություն, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տրամադրել, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում:


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ հրաժարվելով խոսել ՊՎԾ աշխատակիցների ներգրավմամբ քննվող քրեական գործի մանրամասների մասին:


«Ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի՝ չեն կարող դրա վրա խազ քաշել: Ես բնականաբար համաձայն չեմ դրա հետ ու վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով»,- ասաց նա՞


Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն ի՞նչ կարգավիճակ ունի, քանի որ մամուլը գրել էր, որ կասկածյալ է, Սանասարյանն ուղղորդեց այդ հարցերը տալ ԱԱԾ-ին: Բայց և հաստատեց, որ հարցաքննվել է, առերեսվել է և ասել է այն, ինչ իրեն հայտնի է: «Չեմ կարող հայտնել, թե ով ինչ ցուցմունք է տվել իմ դեմ: Բայց կարող եմ ասել, որ որևէ կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել, քանի որ ես մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»,- հավելեց Դավիթ Սանասարյանը:


Դավիթ Սանասարյանը չի բացառում, որ հարուցված քրեական գործում իր անունը մամուլում տարբեր արտահոսքերի միջոցով շրջանառելը կարող է լինել ներհամակարգային պայքարի հետեւանք:


«Իմ ղեկավարած կառույցի աշխատանքի բնույթն այնպիսի է, որ շատ մարդկանց ոտք ենք տրորում: Չեմ բացառում, որ իրենք էլ փորձեն նման արտահոսքերով էմոցիոնալ ֆոն ստեղծել, որ ես դրանից դրդված հանդես գամ էմոցիոնալ հայտարարություններով: Բայց նման բան չի կարող լինել», -ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ խնդրի շուրջ զրուցել է նաեւ ՀՀ վարչապետի հետ:


Նա նաեւ բացառեց, որ վստահության խնդիր կա իր եւ վարչապետի միջեւ: «Նման խնդիր չկա: Այն պահին, երբ վարչապետն ինձ չվստահի, ես անձեռնմխելի չեմ, կարող է հանգիստ ազատել աշխատնքից, կամ այն պահին, երբ ես չվաստահեմ վարչապետին, դիմում կգրեմ ու կգնամ», - ասաց Սանասարյանը: Նրա որակմամբ, մամուլում տեղի ունեցող տեղեկատվական արտահոսքերը կատարվում են իրեն վարկաբեկելու համար, սակայն վստահ է, որ չի ստացվելու: «Ես պայքարել ու պայքարելու եմ կոռուպցիայի դեմ», - ասաց նա:


Հիշեցնենք, մամուլը գրել էր, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Ըստ աղբյուրի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։


Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ  ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ լուրը: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45554

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online