Ադրբեջանական բանակն իրավունք ունի բացել Մինջիվան-Մեղրի երկաթգիծը. ադրբեջանցի գեներալ

Պահեստազորի ադրբեջանցի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը մեկնաբանել է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի՝«նոր պատերազմ` նոր տարածքներ» հայտարարությունը. հայտնում է MInval.az-ը:


Գեներալը նշել է, որ Հայաստանը միայն խոսում է և չի գնա նման «սադրանքի», իսկ եթե գնա, ապա «հրաշալի շանս կընձեռի Ադրբեջանին, քանի որ իրենք սպասում են հարմար առիթի` ռազմական գործողություններ սկսելու համար»:


Միևնույն ժամանակ, նա կոչ է արել Ադրբեջանին չկորցնել զգոնությունը` նշելով, որ եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, Նախիջևանի բանակը չպետք է պասիվ լինի:


Այդեմիրովը նաև նշել է, որ Մինջիվան-Մեղրի-Կերչիվանը «ադրբեջանական ճանապարհ» է, և իրենք իրավունք ունեն ռազմական գործողություն սկսելու` այն բացելու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45542