Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Կայքի փոխանցմամբ, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ: Նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, երիտասարդը մահացել է, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:
Այս պահին Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար:
Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով:
Ավելի ուշ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45371