Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն ամբողջությամբ դադարեցրել են քաղաքացիական և ռազմական գծով համագործակցությունը. Այդ մասին ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն:
«ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել ՌԴ-ի հետ հարաբերություններում դրական օրակարգից: Այն գոյություն չունի: Եվ դեռ չկան նշաններ, որ ՆԱՏՕ-ում գիտեն, թե ինչպես դուրս գալ այդ փակուղուց»,- նշել է նա:
Գրուշկոյի խոսքով, դաշինքը շատ հեռուն է գնացել ՌԴ-ի հետ առճակատումը սրելու գործում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45333