Հայ Առաքելական եկեղեցու մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավորի պարտականություններից, ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Շուրջ տարի ու կես առաջ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վարդապետն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Օրեր առաջ Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւս լքեց է զբաղեցրած պաշտոնը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45301