Յուրաքանչյուրն իրավունք ունի վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը. նախագահը՝ Ջավախքում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքիի Մշակույթի տանը, խոսել է երկքաղաքացիության մասին: Նա նշել է, որ երկքաղաքացիություն թույլ տալով, պետությունն ընդառաջ է գնացել բնակչության, և բնակչությունն իր կողմից պետք է քայլեր ձեռնարկի` անցնի լեզվի իմացության փոքրիկ քննություն, հայտնում է jnews.ge-ն:


«Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ բոլորդ, ովքեր այստեղ եք, Ձեր երեխաները, դառնան Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, այդ իսկ պատճառով, ես բավականին շատ բան արել նրա համար, որպեսզի երկքաղաքացիությունը հնարավոր լինի բոլորի համար, չլինի արգելված, ինչպես դա հին Սահմանադրությամբ էր: Սահմանադրության այդ փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերադարձնել և վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը», – ասաց Յուրաքանչյուրն իրավունք ունի վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը. Զուրաբիշվիլի:


«Բայց դրա համար հարկավոր է, որ քայլերը կատարվեն երկու կողմերից, որ երկրորդ կողմը, այսինքն՝ Դուք, կատարեք այդ մեկ քայլը, ինչը նշանակում է, որ Դուք ցանկանում եք այս երկրի քաղաքացիություն, և դա այն մակարդակի լեզվի իմացությունն է, որ Դուք կարողանաք հաղթահարել այս փոքրիկ քննությունը, որը քաղաքացիության վերականգնման ընթացակարգում է: Դա սիմվոլիկ է համարվում, բայց միևնույն ժամանակ շատ բան է նշանակում: Դա նշանակում է, որ պետությունը ցանկանում է, որ Դուք դառնաք երկրի լիիրավ քաղաքացիներ», – նշեց նախագահը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45299