Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Ժնեւի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնեւ)»,- ասված է հրամանագրում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45272