Ռազմական փորձագետ. Պակիստանն ու Թուրքիան պատրաստում են Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմին

Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է ռազմական կապերը Թուրքիայի ու Պակիստանի հետ: Ադրբեջանական բանակը մեծ քանակությամբ արդի զենքեր է գնում Պակիստանից, բացի այդ, Բաքուն մասնագետներ է ուղարկում Պակիստան վերապատրաստման համար: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Սեմյոն Պեգովը:


Ըստ նրա, ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը գտնվում են մի քանի ուժեղ աշխարհաքաղաքական խաղացողների հարվածների տակ: Թուրքիան ուժեղացնում է ՀՀ-ի վրա ճնշումներն Ադրբեջանի միջոցով, իսկ  ԱՄՆ-ն ՀԿ-ների ցանցի միջոցով ազդում է Երևանի իշխանությունների վրա ներսից:

Նա նշել է, որ Ստեփանակերտը շարունակում է պատմական հույսով նայել դեպի ՌԴ:


Պեգովի խոսքով, իրավիճակը կրիտիկականից փրկում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վերջինս մարտական գեներալ է և պրոֆեսիոնալ հետախույզ, նա շարունակում է ամրապնդել Արցախի անվտանգությունն ու արդիականացնում է Արցախի բանակը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45249