Կրեմլը` Ասանժի ձերբակալության մասին

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության շուրջ կատարվողը կապ չունի ԶԼՄ-ների ազատության և անձեռնմխելիության սկզբունքների հետ: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Մենք ակնկալում ենք, որ Ասանժի բոլոր օրինական իրավունքները հաշվի կառնվեն»,- ասել է նա:


Երեկ Ասանժին ձերբակալել է բրիտանական ոստիկանությունը` ԱՄՆ-ի հարցումով: ԱՄՆ-ում նրան մեղադրում են ծառայողական փաստաթղթերի առևանգման և հրապարակման մեջ, Շվեդիայում` բռնաբարության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45240