Փորձագետ. Թուրքիան ամերիկյան F-35-ի այլընտրանք կարող է գտնել միայն ՌԴ-ում

Ռուսական Су-35 և МиГ-35 կործանիչները կարող են դառնալ Թուրքիայի համար F-35-ի լավագույն այլընտրանք՝ ԱՄՆ-ի կողմից Անկարային այդ ինքնաթիռները վաճառելուց հրաժարվելու դեպքում: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:


Նա նշել է, որ Су-35 և МиГ-35 կործանիչներն իրենց հնարավորություններով չեն զիջում ամերիկյան կործանիչներին:


Ըստ նրա, ԱՄՆ-ն ինքն է դրդում Թուրքիային ընդլայնել ռազմա-տեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45180