Մամուլ. Էդուարդ Աղաջանյանի կրճատումները` «փրթեմ-թափեմ» կարգախոսի ներքո

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Սուրեն Հովսեփյանը, որը նշանակվել էր հեղափոխությունից հետո` փոխարինելով Գագիկ Ջհանգիրյանի խնամի Լևոն Վարդանյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հովսեփյանի ազատման «մեկենասը» նույնպես եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` Դիջեյ Էդոն, որը վերջին շրջանում «փրթեմ-թափեմ» կարգախոսն է կիրառում. նրա անվան հետ էր կապվում նաև տեսչական մարմինների բարեփոխման խմբի ղեկավար Հայկ Այվազյանի ազատումը: Ի դեպ, որոշ տվյալներով, հիդրոմետ ծառայության ղեկավարի պաշտոնն ազատում են Աղաջանյանի զարմուհու` ԱԻՆ-ում բաժնի վարիչ աշխատող Կարինե Մուրադյանի համար: Ձեզ պարտադրե՞լ են դիմում գրել՝ հարցրինք այլևս նախկին տնօրեն Հովսեփյանին։ «Ոչ, և հետո` ի՞նչ կարևոր է․ ցանկացա, գրեցի»: Չեք ասում պատճառը։ «Հետո կասեմ»: Խնդիրը Կարինե Մուրադյանին տեղավորե՞լն էր։ «Ոչ, ես որևէ խնդիր չեմ ունեցել իր հետ, կարող է և իրենք ունեցել են՝ չգիտեմ. ընդհանուր պահանջ կար՝ օպտիմիզացիա իրականացնել, ես ղեկավարում էի 700 հոգանոց կոլեկտիվ, լուրջ մասնագետներից կազմված, կրճատել եմ ընդամենը 16 հոգու, որովհետև կփլուզվեր համակարգը, և հետո` չգիտեի, թե ուր պետք է գնան այդ պրոֆեսիոնալները»: Ասում են` Կարինեի պաշտոնն ու աշխատավարձը նույնպես բարձրացրել եք: «Այո»: ԱԻՆ-ից ասում են` Ձեր բարեկամները նույնպես այնտեղ են աշխատում։ «Եղբայրս այնտեղ է աշխատում 10 տարուց ի վեր՝ մե՞ղք է գործել»: Ի՞նչ եք կարծում` ո՞ւմ կնշանակեն Ձեզնից հետո։ «Ինձ բացարձակ հետաքրքիր չէ»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պառլամենտում Դուք համարվում եք սորոսական թեւի ներկայացուցիչ․ ասացինք «Իմ քայլի» պատգամավոր, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ծրագրերի նախկին պատասխանատու Սոս Ավետիսյանին։ «Ես քաղհասարակությունում աշխատել եմ ընդամենը մեկ տարի, դրանից առաջ սովորել եմ Օքսֆորդի համալսարանում, երեւի թե տեղյակ եք՝ եղել եմ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու։ Այնպես որ, կարող էիք էս դեպքում այլ կապեր էլ տեսնել, այլ հարց տալ: Բոլոր դեպքերում, թեւերի այս բաժանմանը ես հումորով եմ վերաբերվում, իսկ որ ամենակարեւորն ու հետաքրքիրն է՝ թեւերի էս կարգի բաժանում երբեք նախկինում չէր արվում։ Ինչու չէր արվում՝ ինքներդ եզրակացրեք, սակայն թույլ տվեք ընդամենը մեկ օրինակ բերեմ. պարոն Սամվել Ֆարմանյանը «Սորոսի» ֆոնդում աշխատել է 3 տարի։ Էդ ո՞նց եղավ, որ գեթ մեկ անգամ «մտահոգ» լրագրողներդ, ազգային պետության եւ գաղափարախոսության կրողներդ, արծիվով ու դաշույնով նկարվողներդ չհիշեցիք այդ հանգամանքը, ինչո՞ւ երբեւէ նման հարց չբարձրացրիք։ Կասե՞ք»: Միայն Ֆարմանյա՞նը։ «Դե, ոչ, գիտեք, էլի կան, ասենք` Հրայր Թովմասյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը, ով խորհրդարան էր ընտրվել ՀԺԿ-ից, բայց հոկտեմբերի 27-ից հետո անցավ Ռոբերտ Քոչարյանի ճամբար, հիմա ակտիվորեն զբաղվում է Քոչարյանի կողմնակիցների հավաքագրմամբ և նրանց գործունեության համակարգմամբ: Ավելին՝ Հակոբյանը այդ գործունեությամբ զբաղվելու համար ունի գրասենյակ, որը գտնվում է առողջապահության նախարարության նախկին շենքում, որին Ռոբերտ Քոչարյանը տիրացավ թվով ևս չորս նախարարությունների շենքերի հետ միաժամանակ՝ թերևս միանգամայն օրինական և հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք պնդել, որ ոչ մի օրենք չենք խախտել եւ հաջորդաբար կհրապարակենք մեր ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ։ Եվ այսպես, ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված ցուցմունքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Ի սկզբանե նկատենք, որ այն ոչ մի նորություն, ըստ էության, չի պարունակում։ Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանի 2008թ.-ի մարտի 1-ին տված մամուլի ասուլիսի սղագրությունն է ընդունվել ի գիտություն՝ 2 ակնկալվող հարցեր տալով։ Համեմատության համար նշենք, որ քննիչները ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տվել են 26 հարց։ Ու եթե Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տեւել է 3 օր, ապա Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը՝ ընդամենը 3 ժամ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի միջեւ դատական վեճը ձգձգվում է, ընդ որում` տպավորություն է, որ այդ դատաքննությունը ձգձգվում է միտումնավոր կերպով: Ինչպես հայտնի է, 2017 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված ու կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին: Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան`պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառներով հետաձգվում են: Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռեւս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ: Հիմա էլ, պարզվում է, գործով դատավորն է փոխվել: Նախկինում գործը քննում էր դատավոր Տ. Գրիգորյանը, սակայն նա այլ դատարան է տեղափոխվել, եւ հիմա գործը մակագրվել է Լոռու մարզի դատավոր Տաթեւիկ Հովնանյանին: Ասել է թե` հափշտակված 290 մլն դրամը հետ վերադարձնելու հույսը գնալով կորում է: Մինչ այդ, նկատենք, որ Վազգեն Խաչիկյանը հիմա դարձել է հաղորդավար. խոհարարական հաղորդում է վարում` «Ուտում ենք Խաչիկյանի հետ» վերնագրով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է նվազման միտումներ ցուցաբերել, բայց` դանդաղ տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 934.2 մլն դոլար, մինչդեռ փետրվարի վերջին այն հասել էր 6 մլրդ 943.6 մլն դոլարի, իսկ հունվարի վերջին՝ 6 մլրդ 951 մլն դոլարի: Այլ կերպ ասած` մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքը նվազել է 9.4 մլն դոլարով: Բնականաբար, պետական պարտքի առյուծի բաժինը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 389.5 մլն դոլար, որից 4 մլրդ 943.6 մլն դոլարը արտաքին պարտքն է: ՀՀ պետական պարտքի նվազումը պատահական չէ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աշխատում է զերծ մնալ նոր վարկեր վերցնելու, ըստ այդմ՝ պետական պարտք կուտակելու քաղաքականությունից: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ վերցված պարտքը ծառայում է իր նպատակներին, այլ ոչ թե գրպանվում, ինչպես նախորդ իշխանությունների օրոք էր»:


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Առաջին հայացքից սա մարզերի զարգացմանը միտված քայլ է, որը դեպի Գյումրի կուղղորդի լրացուցիչ դրամական միջոցներ, սակայն խնդիրն ունի ավելի խորքային հետեւանքներ: Նախ՝ ի սկզբանե պետք է ֆիքսել, որ շատ մասնագետների կարծիքով, «ավտոմաքսատուն» ասվածը արհեստական կառույց է, եւ անիմաստ երեւույթ, այլապես հեռուստացույցների կամ սառնարանների համար նույնպես կարելի է ունենալ առանձին մաքսատներ: Այդ կառույցը հանգիստ կարող է մտնել մաքսատների իրավասության տակ, իսկ ավտոմաքսատանը կատարվող ծախսերի փոխարեն կարելի է բոլոր մաքսատներին ուղղակի տալ այդ իրավունքը: Մյուս կողմից՝ Գյումրի տեղափոխելու դեպքում ակնհայտ լինելու է ժամանակի կորուստ, նաեւ մասնագետների պակաս: Նման կառույցը, եթե պահպանվում է, ապա գոնե պետք է հարմար լինի լոգիստիկ առումով, մեզ հետ զրույցում պնդում էին ոլորտի մի քանի մասնագետներ»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ստորաբաժանումներ, մասնավորաբար Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տեւել է շուրջ 15 րոպե: Հաշվի առնելով, թե ինչքան անկաշկանդ ու մտերմիկ էր նրանց շփումը, հետաքրքրություն առաջացավ պարզել, թե ով է այդ քաղաքացին: «Փաստ» թերթը պարզեց, որ նա նախկինում ՀՀՇ անդամ, ԳԽ պատգամավոր Արմեն Կիրակոսյանն է, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք մի շարք պաշտոններ է զբաղեցրել: Թե որքանով էր միասին շրջելու այս ընտրությունը պատահական, չափազանց դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը Արմեն Կիրակոսյանին բավական լավ է ճանաչում»:



«Հրապարակ» թերթը գրում է. ««Արդեն դասական դարձած՝ սեւ ու սպիտակի մասին արտահայտության հեղինակ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, չի սիրում սեւերին եւ սեւ գույնը: Բայց, կարծես թե, այս ատելությունը նրա մոտ վերածվել է սեւեռուն գաղափարի: Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա եւ պահանջել վերացնել բոլոր այն ցուցանակները, որոնց հետնապատկերը՝ ֆոնը, սեւ գույնի է: Հրահանգել են նոր գույն ընտրել, ասենք՝ կարմիր կամ դեղին: Ըստ որում, երբ նրանց բացատրել են, որ վարձակալողները ենթարկվում են ֆրենչայզինգի (բիզնես հարաբերություններ՝ անկախ ընկերությունների ու ֆիզիկական անձանց միջեւ, որի դեպքում ֆրենչայզերը մյուս կողմին տալիս է իր բրենդի ոճը, վարկի օգտագործման իրավունքը՝ առանց դիզայնում որեւէ կետ, ստորակետ փոխելու իրավունքի՝ որոշակի վճարի՝ ռոյալթիի դիմաց), Կենտրոնի թաղապետարանում շարունակել են պնդել իրենց պահանջը: Մենք այցելեցինք Հյուսիսային պողոտա եւ զրուցեցինք այնտեղ տեղակայված Emporio Armani, Massimo Dutti, Milano, «Բուրմունք» եւ այլ խանութների եւ «Բուրգեր» սրճարանի աշխա­տակիցների՝ մենեջերների ու տնօրենների հետ, որոնցից միայն մեկն ուղղակի նշեց, որ՝ այո, գովազդի հետ կապված խնդիր ունեն, իսկ մյուսներն իրենց պատասխաններով անուղղակի հաստատեցին, բայց հրաժարվեցին ավելի մանրամասն խոսել»:


«Փաստ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Հակոբ Արշակյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին: Անշարժ եւ շարժական գույք հայտարարագրված չէ: Հ. Արշակյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 30 000 000 ՀՀ դրամ: Արդեն 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 25 000 000 ՀՀ դրամ: Հ. Արշակյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 6 265 082 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է 3 աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 300 000 ՀՀ դրամ, 300 000 ՀՀ դրամ եւ 4 665 082 ՀՀ դրամ»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Տեղյա՞կ եք, որ «Իմ քայլում» հակված չեն Ձեզ ընտրելու ՍԴ դատավորի պաշտոնում. երեկ մեր լրագրողը հարցրել է ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին։ «Իմ թեկնածության հարցը որևէ քաղաքական ուժի հետ չեմ քննարկել, որևէ ուժի աջակցության համար չեմ դիմել։ Խորհրդարանում ցանկացած որոշում քաղաքական է, և ոչինչ բացառել չեմ կարող»,- ասել է նա և հույս հայտնել, որ «Իմ քայլը» չի գնա այդ «քայլին»։ «Ես իմ դիմելու պահից էլ հայտարարել եմ, որ ընդամենը իմ օգնությունն եմ առաջարկում մեր երկրին՝ զարգացնելու հայկական իրավունքը։ Եթե խորհրդարանը կորոշի, որ չի ցանկանում ինձ այնտեղ տեսնել, դա ինձ համար կունենա մեկ նշանակություն՝ պետությանն իմ օգնությունը պետք չէ, իսկ իմ առօրյայում ոչինչ չի փոխվի, ես կշարունակեմ ապրել և գործել Գերմանիայում»,- ասել է նա, որը վերջին տարիներին դասախոսում է տեղի համալսարաններում։ Ի դեպ, երեկ Գոռ Հովհաննիսյանը խորհրդարան էր եկել ԲՀԿ-ի հետ փակ հանդիպման և հանդիպման ողջ ընթացքում կարմիր թելով տարել է այն թեզը, որ պետությունը պետք է շահագրգռված լինի իր ընտրությամբ։ Ուրբաթ նա կհանդիպի «Իմ քայլի» և ԼՀԿ-ի հետ։ Եթե իրեն չընտրեն, Արմեն Սարգսյանն իրավունք ունի՞ կրկին Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնել՝ հաշվի առնելով, որ «նոր թեկնածու» եզրույթը դեռ պահպանվում է օրենքում։ Թեկնածուն բացասական պատասխան է տվել»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին: Մինչև այսօր ներկայացուցչի նշանակումը, ազատումը և նրա գործունեության համակարգումը կատարվում էր 2017թ. ընդունված կառավարության որոշմամբ: Ըստ գործող կարգի՝ ներկայացուցչին նշանակում է վարչապետը, սակայն թեկնածու առաջարկելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին: Օրենքի նախագծով վարչապետը նշանակումը կատարում է միանձնյա: Հիշեցնենք, որ ներկայումս ՄԻԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո լինելու է նոր նշանակում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 700 դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունների, խոշտանգումների, մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Ստրասբուրգից տեղեկություններ հասան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումներից մի քանիսի մասով մերժման որոշումներ է հրապարակել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի ներկայացրած «Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» բողոքին: Եվրոպական դատարանը դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի: Ուշագրավն այն է, որ անընդունելի է համարվել կամ մերժվել է կոնկրետ հայցը այն պատճառով, որ դիմումատուն՝ մենք, չենք կարողացել հիմնավորել մեր պահանջը եւ փաստերով ապացուցել։


Իսկ ովքե՞ր են այդ հայցերի հեղինակները. նրանց թվում են Արա Ղազարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Արտակ Զեյնալյանը, որն այժմ ՀՀ արդարադատության նախարարն է, փաստաբաններ, իրավապաշտպաններ: Բացի նրանցից, կատարվածում առանցքային դերակատարություն ունի նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Արտակ Գասպարյանը, որը պետք է ամեն գնով մեր շահերն առաջ մղի: Ինչու՞ պարտվեցինք Եվրադատարանում, ինչու՞ չենք կարողացել հիմնավորել մեր հայցերը։ «ժողովուրդ» օրաթերթի այս հարցերին հայցերի համահեղինակ, այսօր արդեն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այսպես պատասխանեց. «Այդքան պարզունակ չէ. ասել` մերժել է այդ հայցը։ Այն չի ընդունել քննության։ Ընդունելության փուլում լուծել է այդ հարցը եւ տվել է իրավական դիրքորոշումներ, գնահատականներ»։ Բա եթե ապրիլյան ակնհայտ ագրեսիան չեք կարողանում միջազգային ատյաններում հիմնավորել, մեր երկրի ներսում ինչպե՞ս պիտի արդարադատության մթնոլորտ ապահովեք։ Մեր այս հարցին, Զեյնալյանը պատասխանեց, թե «շատ կոպիտ եք»։ Դե իհարկե, որովհետեւ ՄԻԵԴ-ում այս պարտությունը բոլորինս է, սրանք սոսկ մասնավոր գանգատներ չեն»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45137

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel