«Տհաճ» միջադեպ. Փաշինյանի նկատողությունից հետո մաքսատան աշխատակիցն ազատման դիմում է գրել

Նորագավիթի մաքսատուն այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրացած արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը:


Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հիշեցնելով, որ հենց նրան վարչապետը նկատողություն արեց կեցվածքի ու այնուհետ էլ՝ աշխատասենյակի ոչ պատշաճ վիճակի համար։


Պետեկամուտների կոմիտեից տեղեկացրել են՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել, հերթափոխի մյուս աշխատակցի հեռացման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։


Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ, աշխատասենյակներից մեկում տեսնելով, որ դրշոն անկյունում է դրված, զայրացել է և հանձնարարել հեռացնել աշխատանքից այդ աշխատասենյակի բոլոր աշխատողներին: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հավելել էր. «Ով որ էս սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկը չաշխատի, ոչ մեկը»։


Փաշինյանի հայտարարությունները բուռն հանրային քննարկման թեմա են դարձել: Մարդու իրավունքների պաշտպանները, քաղաքական տարբեր գործիչներ քննադատում են գործադիրի ղեկավարի պահվածքը՝ ասելով, որ մաքսային ծառայողներին նման կերպ աշխատանքից հեռացնելու որևէ իրավական հիմք չկա:


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը երեկվա միջադեպը «տհաճ» բառով է որակում։ Նրա խոսքով՝ գործադիրի ղեկավարը չարաշահել է իր լիազորությունները։ Ըստ իրավապաշտպանի՝ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէր նման կարգադրություն անելու։


«Նրան կարող էր ազատել հենց ՊԵԿ կոմիտեի նախագահը, ընդ որում՝ ՊԵԿ կոմիտեի նախագահի պահվածքն էլ է շատ տարակուսելի, որ վարչապետի այդ մի զայրացած, այսպես ասած, հրահանգը նա փորձի կատարել և չընդվզի, եթե դա անօրինական է և չկան այդ իրավական հիմքերը ազատելու և ազատեն այդ տղային աշխատանքից՝ համարում եմ խայտառակություն», - ընդգծեց Ալեքսանյանը։


Իրավապաշտպանին նաև վրդովեցրել էր վարչապետի պահվածքը։ Ալեքսանյանի համոզմամբ՝ անտեղի էին Փաշինյանի կտրուկ քայլերը։


«Երեկ էլ հաստատել էին չէ՞ քաղաքացու օրը։ Քաղաքակիրթ երկրի վարչապետ, որը տենց սպառնալիքով էդպիսի տոնով նկատողություններով և մենք չենք տեսել, ճիշտն ասած։ Ես հասկանում եմ, որ դիտողությունը դրոշի հետ կապված տեղին է, կարող էր դա լինել, բայց ինչպե՞ս ես դու դա մատուցում», - ընդգծեց իրավապաշտպանը։


Հանրային քննարկումներին եւս Փաշինյանն արձագանքեց շատ կոշտ: Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ չի հանդուրժելու նման վերաբերմունք:


«Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45136

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online