Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք չի վերադառնա, քանի որ այստեղ նրան բանտն է սպասում: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով Imedi հեռուստաալիքի եթերում:
Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականի աշնանը՝ նախագահական ընտրություններում իշխող կուսակցությունից թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակից հետո:
Դատախազության տվյալներով՝ Սահակաշվիլին գտնվում է ներպետական հետախուզման մեջ:
«Սահակաշվիլին պարզապես վախկոտ մարդ Է: Եթե նա գա Վրաստան, պետք է բանտ նստի»,- ասել է Իվանիշվիլին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45110