Ադրբեջանական SOCAR ընկերությունը պայմանագիր է ստորագրել Պակիստան 100 միլիոն դոլարի նավթի առաքման մասին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Հան Մոհմանդը:
Նա նշել է, որ Պակիստանն ունի սուր կարիք էներգակիրների ու նավթ է գնում այլ երկրներից:
Ըստ նրա, դա Բաքվի ու Իսլամաբադի էներգետիկ համագործակցության միայն սկիզբն է՝ապագայում սպասվում է Ադրբեջանի ներդրումները Պակիստանի էներգետիկ ոլորտում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45087