ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (АМР) ծրագրում է ստեղծել մի կառույց, որը կոչված կլինի դիմակայելու Ռուսաստանի ազդեցությանը միջազգային հարթակում։ Այս մասին հղում կատարելով այդ հաստատության ղեկավար Մարկ Գրինին, հայտնել է Reuters գործակալությունը։
«Գործակալությունը շուտով կներկայացնի մի կառույց, որը կօգնի դիմակայել Ռուսաստանի կործանարար ազդեցությանը, հատկապես՝ Եվրոպայում եւ Եվրասիայում»,- հայտարարել է Գրինը։ Նրա խոսքերով, ԱՄԶ-ն արդեն այդ նպատակների համար ԱՄՆ բյուջեից 584 մլն դոլար է խնդրել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45075