Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Անկարայի եւ Ստամբուլի ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուներ Մանսուր Յավաշը եւ Թունչ Սոյերը։ Երկու թեկնածուներն էլ ստացել են ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NTV հեռուստաալիքին։
Ավելի վաղ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուակցությունը բողոքարկել էր մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնցում հաղթել էր ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ ԿԸՀ-ն հաշվարկում է ձայները։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44985