Գերմանիայի բունդեսվերի զինվորականները չեն կարողանում օգտվել երկրի ԶՈՒ օդանավերից Աֆղանստան թռչելու համար և ստիպված են շահագործել ամեիկյան C-17 ռազմատրանսպորտային օդանավերը: Այդ մասին հայտնում է Spiegel ամսագիրը:
Ըստ պարբերականի` նման իրավիճակ ստեղծվել է այն պատճառով, որ Ադրբեջանն արգելել է ՆԱՏՕ-ի օդանավերին թռչել իր օդային տարածքով:
Նշվում է, որ բունդեսվերի օդանավերը ստիպված են եղել մարտի վերջին չեղարկել Մազարի–Շարիֆ թռիչքը :
Բունդեսվերի հաշվետվությունում ասվում է, որ Գերմանիայի ՌՕՈՒ-ի մի շարք թռիչքներ դադարեցվում են մինչև ապրիլի վերջ Ադրբեջանի հետ դիսպուտի պատճառով:
Ասվում է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՆԱՏՕ-ի օդանավերն նման խնդրի առաջ են կանգնում: 2011-ին իր օդաին տարածքը փակել էր Իրանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44959