Ադրբեջանական ԶՈւ-րը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինտենսիվ գնդակոծության են ենթարկել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերը: Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի, վերոնշյալ ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 60 անգամ, ինչի հետևանքով ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակվել է 800 կրակոց տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում 60 մմ-ոց ականանետերից:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը, անհրաժեշտության դեպքում իրականացնում են պատասխան գործողություններ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/4495