Ադրբեջանը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության: Այս մասին ապրիլի 7-ին, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչած վերջին ռազմատենչ հայտարարություններին։

«Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանը պետք է իր բանակը պատրաստի խաղաղության»,- ընդգծել է նա:

Նշենք, որ Եռաբլուր էին այցելել նաեւ ԵԿՄ նորընտիր վարչության անդամները, վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44946