Կրեմլը պաշտպանել է ռազմական ծախսերը կրճատելու Թրամփի կոչը

Կրեմլում դրական են գնահատել ռազմական ծախսերը կրճատելու շուրջ համաձայնության գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը:


«Զինաթափմանն ուղղված ցանկացած կոչ արժանի է ուշադրության, բարձր գնահատման, բայց շատ կարեւոր է, որ այդ կոչը չսահմանափակվի հայտարարություններով, այլ վերածվի կոնկրետ, ձեւակերպված, թղթին հանձնված եւ պաշտոնական կապուղիներով զրուցակիցներին հասցված նախաձեռնությունների ու առաջարկությունների»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւ հավելել, որ Մոսկվան առայժմ չի ստացել պաշտոնական առաջարկություններ:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը կարող էին համաձայնության գալ պաշտպանության ծախսերի կրճատման շուրջը եւ այդ միջոցները ծախսել ինչ-որ այլ բանի վրա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44909