Պենտագոնը չի քննարկում Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի գնման կապակցությամբ Թուրքիայի հետ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը:
«Այս փուլում տեխնիկական աշխատանքային խմբի կարիք չկա»,- նշել է նա:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Միացյալ Նահանգներին առաջարկել է ստեղծել տեխնիկական աշխատանքային խումբ՝ պարզելու համար, որ Ս-400-ը ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկային սպառնալիք չի ներկայացնում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44889