Եվրամիության երկրների պաշտոնատար անձինք անհանգստացած են այն բանից, որ Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին առայժ բավականաչափ պարզորոշ չի դրսեւորել եվրաինտեգրացման իր ձգտումը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
«Եվրոպայի պաշտոնատարներն ասում են, որ մտահոգություն ունեն այն բանի առնչությամբ, թե Զելենսկին կկարողանա արդյոք դիմակայել Մոսկվային եւ պահպանել Ուկրաինայի եվրոպամետ կուրսը: Նա երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել եւ քիչ մանրամասներ է բացահայտել կաբինետի ձեւավորման ու երկրի կառավարման իր պլանների վերաբերյալ»,- ասված է նյութում:
Հրապարակման մեջ բերված է ԵՄ-ի երկրներից մեկի պաշտոնատարների թվից հրատարակության աղբյուրի խոսքը: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Պյուտր Պորոշենկոյի հետագա գտնվելը, «հնարավոր է՝ պակաս վատ տարբերակ կլիներ»: Այդ աղբյուրը, խոսելով Զելենսկու մասին, նշել է, որ «ոչ ոք չգիտի՝ որն է նրա ծրագիրը, ովքեր են իրականում կանգնած նրա հետեւում»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44844