ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի երեկ կայացած հանդիպման վերաբերյալ չի արտացոլում հանդիպման բովանդակությունը: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյի հայտարարությունում:
Պետդեպի հայտարարությունում ասվել է, որ կողմերը քննարկել են Անկարայի կողմից Ս-400 համակարգերի գնումը, ինչպես նաև Սիրիայի հյուսիս-արևելքում կարգավորման թեման: Նշվել է, որ Պոմպեոն նախազգուշացրել է Թորքիային զերծ մնալ միակողմանի քայլերից:
Ըստ մամուլի խոսնակի` հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում հանդիպման օրակարգը, այլև հարցեր է պարունակում, որոնք անգամ չեն քննարկվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44819