Նիկոլ Փաշինյանը՝ դատարանում (ՈՒՂԻՂ)

Այս րոպեներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայի կարգավիճակով ցուցմունք է տալիս դատարանում 2017 թվականի նախընտրական շրջանում տեղի ունեցած վանդալիզմի գործով:


Իր խոսքում նա հայտարարեց, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին:


Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ահազանգել է և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:

Նշվում էր նաև, որ դեպքի վայրում կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44786