Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճի առարկա է դարձել պետական սահմանի 34 տոկոսը։
Ինչպես հայտնում են Վրաստանի ԱԳ նախարարությունում, պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցված է սահմանի 66 տոկոսի բաժանումը, եւ շարունակվում են մնացած հատվածները համաձայնեցնելու նպատակով բանակցությունները. հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
Ինչ վերաբերում է անմիջականորեն վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման-սահմանագծման պետական հանձնաժողովին, ներկայում կողմերը թարմացնում են դրա կազմը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44746