Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնց հրաժարականի դիմում էր։ «Վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ նրա շարքերում»,-տարածած հայտարարության մեջ նշել էր Կարապետյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44712