Իրավիճակը զարգանում է այնպես, որ ՀՀ-ն չի ցանկանում գնալ որևէ տարածքային զիջման: Պաշտոնական Երևանը հակված է ստատուս-քվոյի պահպանմանը: Սակայն այդպիսի դիրքորոշումը դրդում է Բաքվին՝ տարածքային խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Փերենջիևը:
Ըստ նրա, Ղարաբաղում «խաղաղ դեօկուպացիայի» մասին խոսք գնալ չի կարող, առնվազն մոտակա 2-3 տարվա ընթացքում:
Նրա խոսքով, ապրիլյան պատերազմի կրկնության հնարավորությունը միշտ էլ առկա է: Դա հասկանում են նաև Երևանում ու պատահական չէր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այդ համատեքստում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44684