Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 2019-ի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերը հատուկ տակտիկական վարժանքներ են անցկացրել:
Այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Վարժանքների ժամանակ զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնները ռազմերթ են կատարել դեպի նոր դիրքեր:
Հրթիռային ստորաբաժանումները կատարել են կարևոր օբյեկտները օդային հարձակման միջոցներից պաշտպանելու առաջադրանք, հետ են մղել պայմանական հակառակորդի հրթիռային հարվածները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44675