ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, ապրիլի 1-ից 3-ը Մոսկվայում կմասնակցեն ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է ստորագրված, համաձայն որի, հայակական կողմը ձեռք է բերում ռուսական զենք ուղիղ արտադրողից, ներքին գներով՝ շրջանցելով ռազմա-քաղաքական բյուրոկրատիան։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44654