ՆԱՏՕ-ն մտադիր է ակտիվորեն համագործակցել Վրաստանի հետ Սև ծովի անվտանգության հարցերում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է վրացական կողմի հետ համագործակցությունն ընդլայնեու դաշինքի պատրաստակամության մասին:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Թբիլիսին ունի բոլոր հնարավորությունները դաշինքին ինտեգրվելու գործընթացը շարունակելու համար:

«Դաշինքը նախատեսում է հստակ քայլեր` ուղղված Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցում Վրաստանի հետ համագործակցության խորացմանը և ընդլայնմանը»,- ասաց Ապատուրայը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44535