Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը Վիեննայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջխաղացման որոշակի էլեմենտներ, ինչպես նաև հարցեր, որոնք կարող են քննարկվել մարտի 29-ին նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44525