Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի հոկտեմբերին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշնանը կայցելի Հայաստան: Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է  աղբյուրը ռուսաստանյան դիվանագիտական շրջանակներից:  


Նա նշել է, որ Պուտինի այցը նախատեսվում է  հոկտեմբերի 1-ին: Սակայն այս պահին դժվարացել է ասել՝ դա կլինի պաշտոնական, թե՞ աշխատանքային այց:  


Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա սեպտեմբերի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրավիրել է Ռուսաստանի առաջնորդին այցելել Երևան և հույս հայտնեց, որ այցը տեղի կունենա մինչև տարեվերջ կամ 2019-ի սկզբին: Սակայն Վլադիմիր Պուտինի այցի ժամկետները անընդհատ հետաձգվում են:  


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44478