Միլիոնավոր քրդերի ձայները կարող են որոշիչ դերակատարում ունենալ Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ընտրությունների ելքի վրա: Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն որոշում է կայացրել նախընտրական քարոզարշավ իրականացնել խոշոր քաղաքներում ու դառնալ ընդդիմություն՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը, փոխանցում է Associated Press-ը:
Քրդերը կազմում են Թուրքիայի 80 միլիոնանոց բնակչության 1/5-րդը:
Քրդամետ կուսակցությունն ունի մեծ էլեկտորատ՝Թուրքիայի քրդաբնակ հարավ-արևելյան շրջաններում:
Քրդամետ կուսակցությունն իր թեկնածուներն է առաջադրել Ստամբուլում, Իզմիրում, Անկարայում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44448