ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մարտի 27-ի նիստում հայտարարել է, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 մլրդ դրամով կամ $90 մլն-ով:
Վարչապետի խոսքով, վերջին մոտ 10 տարում պետական բյուջե նախատեսվածից ավելի գումարի հավաքագրումը աննախադեպ երևույթ է՝ «այն էլ այսպիսի ծավալներով»:
ԱԺ-ում վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Փաշինյանն իր ելույթում նաեւ ասել որ, որ այս տարվա հուլիսի 1-ից զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 10%-ով» և «Սեպտեմբերի 1-ից 38,000 ուսուցչի աշխատավարձ 10%-ով կբարձրանա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44423