Հանդիպում Վիեննայում․ Հայաստանը ցանկանում է հրաժարվել «մադրիդյան» ժառանգությունից

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը Վիեննայում մարտի 29-ին նախատեսում է առանձին-առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։


Այս մասին հայտնում են Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ն ու հավելում, որ Ավստրիայի նախագահն առաջինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ։


ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկությունը՝ միայն նշելով․ «Մենք համաձայնեցված կարգով հանդես կգանք հայտարարությամբ երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպման մասին»։ Այլ մանրամասներ նա չհաղորդեց։


Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման մասին հայտնել էին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Այնուհետեւ այդ տեղեկատվությունը հաստատեցին Երեւանն ու Բաքուն։


Ավելի ուշ Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիեւի հետ առաջին պաշտոնական հանդիպումը լինելու է «առանց օրակարգի»։


«Պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը: Քանի դեռ ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, շփումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի», - ասել էր Փաշինյանը։


Իսկ Ստեփանակերտում տեղի ունեցած երկու հայկական պետությունների ԱԽ համատեղ նիստի ժամանակ Հայաստանի առաջնորդը կրկին պնդեց Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժշտությունը եւ Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտությունը։


Փորձագետների կարծիքով, դատելով Հայաստանի առաջ քաշած խնդիրներից եւ Ստեփանակերտի՝ բանակցությունների լիիրավ կողմ դառնալու հեռանկարին Բաքվի կատեգորիկ անհամաձայնությունից, կարելի է ենթադրել, որ Վիեննայում Փաշինյանի ու Ալիեւի միջեւ տեղի է ունենալու առաջին ծանր երկխոսությունը։


«Պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը: Քանի դեռ ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, շփումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի», - ասել էր Փաշինյանը։


Իսկ Ստեփանակերտում տեղի ունեցած երկու հայկական պետությունների ԱԽ համատեղ նիստի ժամանակ Հայաստանի առաջնորդը կրկին պնդեց Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժշտությունը եւ Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտությունը։


Փորձագետների կարծիքով, դատելով Հայաստանի առաջ քաշած խնդիրներից եւ Ստեփանակերտի՝ բանակցությունների լիիրավ կողմ դառնալու հեռանկարին Բաքվի կատեգորիկ անհամաձայնությունից, կարելի է ենթադրել, որ Վիեննայում Փաշինյանի ու Ալիեւի միջեւ տեղի է ունենալու առաջին ծանր երկխոսությունը։


«Սա իսկապես Փաշինյանի ու Ալիեւի առաջին պաշտոնական բանակցությունն է, եւ ոչ թե հանդիպում, որ տեղի է ունենում որեւէ միջազգային ֆորումի կամ միջոցառման շրջանակում։ Ակնհայտ է, որ կողմերն ունեն բանակցային գործընթացն առաջ մղելու ցանկություն, որը կանգ է առել 2011 թ-ին Կազանում հանդիպումից հետո եւ պարզապես խոր, մահացու փակուղի է մտել 2016 թ-ի ապրիլյան պատերազմից հետո», - մեզ հետ զրույցում նշեց Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, ԼՂ հակամարտության հարցերով մասնագիտացած փորձագետ Թաթուլ Հակոբյանը։


Նրա խոսքով, բանակցություններում եռակողմ ձեւաչափի վերականգնման մասին հայկական կողմի պնդումները նախապայման չեն, այլ պարզապես մինչեւ 1997-98 թթ բանակցային ձեւաչափի վերականգնման փորձ։ «Ճիշտ է Ադրբեջանը սրան դեմ է, Մինսկի խումբը եւս դեմ արտահայտվեց, սակայն Երեւանը պետք է ունենա իր օրակարգը, եւ համաձայն դրա շարժվի», - վստահ է փորձագետը՝ հավելելով, որ ներգրավելով արցախյան կողմին բանակցային գործընթացում՝ Երեւանը ցանկանում է կիսել հակամարտության կարգավորման պատասխանատվությունը։


«Թեեւ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ կոռեկտ չեն նման մեկնաբանությունները, սակայն ես սա համարում եմ ճիշտ քայլ։ Համարում եմ, որ Արցախին պետք է ներգրավել բնակցային գործընթաց, որպեսզի Ստեփանակերտը ստանա դրա համար որոշակի պատասխանատվության աստիճան», - կարծում է մեր զրուցակիցը։


Նա մեծ ակնկալիքներ չունի առաջկայում սպասվող բանակցություններից, սակայն հույս ունի, որ կողմերը «հստակ կքաշեն կարմիր գծերը» եւ երկուստեք հասկանալի կդառնա՝ ինչի շուրջ կարող են բանակցել, իսկ ինչի շուրջ՝ ոչ։ «Միայն դրանից հետո հնարավոր կլինի շարունակել բանակցությունները», - նշեց նա՝ հավելելով, որ այս հանդիպմանը կարող է նաեւ որոշվել՝ արդյոք կողմերը հրաժարվում են Մադրիդյան սկզբունքներից, թե շարունակելու են բանակցել այդ փաստաթղթի շուրջ։


Թեպետ հայկական կողմը դրել է այդ սկզբունքների հստակեցման խնդիր, սակայն նրա կարծիքով, այդ փաստաթղթի գրավչության, կենսունակության ու վտանգավորության գրավականը հենց տարընթերցման հնարավորությունն է։ «Փաստաթուղթը հենց այդպիսին է ստեղծվել, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն այնտեղ տեսնի այն, ինչ ցանկանում է։ Սա երես փրկելու փաստաթուղթ է», - ընդգծեց նա։


Ինչ-որ չափով Թաթուլ Հակբոյանի հետ համակարծիք է նաեւ հայտնի ադրբեջանցի քաղաքագետ, իրավապաշտպան Ալրիֆ Յունուսովը, որն այժմ քաղաքական էմիգրանտ է Հոլանդիայում։ «Լուրջ առաջխաղացում այս բանակցություներից չեմ ակնկալում, քանի որ կողմերի դիրքորոշումներն առաջվա նման շատ հեռու են միմյանցից։ Այժմ անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է դրանք մոտիկացնել միմյանց՝ ընդհանուր կոմպրոմիսի ուրվագծեր նշմարելու համար», - մեզ հետ զրույցում հայտարարեց Յունուսովը։


Դատելով այն հանգամանքից, որ կողմերն այժմ ցանկանում են ոչ թե կոմպրոմիսի, այլ իրենց նպատակներին հասնել, ապա ադրբեջանցի փորձագետը հույս ունի, որ երկու պետությունների առաջնորդները կքննարկեն առաջնագծում իրավիճակի հետագա թուլացմանն ուղղված պրակտիկ հարցեր եւ քննարկումներ կանցկացնեն բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ։ «Բաքուն կատեգորիկ դեմ է Ղարաբաղի բանակցային գործընթացում ներգրավվելու հայկական կողմի ջանքերին», - նշեց նա՝ համաձայնելով Թաթուլ Հակոբյանի «կարմիր գծերի» մասին թեզի հետ։


«Կողմերն այս հանդիպմանը շոշափելու են միմյանց տրամադրությունները, ստուգելու համար՝ մինչեւ որ կարմիր կետը նրանք կարող են նահանջել։ Այլ կերպ ասած՝ լինելու է մտքերի հետախուզություն», - եզրափակեց Յունուսովը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44420

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel