Ադրբեջանը հնարավոր պատերազմից առաջ «ապահովագրում» է Գյանջա–Ղազախական տնտեսական շրջանը

Ռազմինֆոն ուսումնասիրել է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը և պարզել, որ ադրբեջանական կողմը 2018թ. հոկտեմբերից սկսած ինժեներաշինարարական աշխատանքներ է կատարել սահմանի ամենահյուսիսային կետից մինչև Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլու գյուղ հատվածի առնվազն 17 կետում:


Բարեկարգվել, ընդլայնվել և ամրացվել են եղած դիրքերը և դիրքեր տանող ճանապարհները, որոշ դեպքերում նոր ճանապարհներ են կառուցվել:


Վերոնշյալ աշխատանքները մեկնարկել են 2018 թ. հոկտեմբերից, երբ առաջնագծի այդ հատվածում Ադրբեջանի բանակի 707-րդ մոտոհրաձգային բրիգադին փոխարինելու եկան Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ստորաբաժանումները:


Շատ է խոսվում և քննարկվում ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է նրանց «ակտիվությունը» Տավուշի մարզի ուղղությամբ։


Ադրբեջանի զինված ուժերը մինչև թավշյա հեղափոխությունը կրակելով սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի ուղղությամբ ցանկանում էին ստիպել տեղի սահմանապահ բնակչությանը արտագաղթել՝ սոցիալ–տնտեսական ծանր վիճակին գումարել նաև վախի մթնոլորտ ստեղծելու ռազմավարությունը, կրակելով նաև դպրոցների, մանկապարտեզների վրա, ստիպել բնակչությանը կրակի տակ գտնվող գյուղից դեպի այլ ապահով՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներ (ներքին միգրացիա) տեղափոխվել կամ ընդհանրապես արտագաղթեցնել ՀՀ–ից։


Բացի այդ, անընդհատ լարվածության տակ պահելով Տավուշի մարզի բոլոր սահմանային զորամասերնը՝ 3–րդ բանակայինին թույլ չտալ օգնության հասնել Ղարաբաղին, քանի որ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այդ միավորումները մնալու են դիրքերում՝ պահելու կրակի տակ գտնվող Տավուշի դիրքերը։


Ադրբեջանը ցանկանում է նաև Տավուշով անցնող միջպետական ՀՀ–Վրաստան ճանապարհը, նրա որոշակի հատվածներ, դարձնել դժվար անցանելի ու վտանգավոր՝ Ոսկեպար և այլ հատվածները պահելով կրակի տակ ստիպել կառուցել պաշտպանական պատեր և շրջանցող ճանապարհներ, որը կերկարացնի ճանապարհը և լրացուցիչ միջոցներ կպահանջի պետական բյուջեից:  


Նշենք, որ Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա–Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղեր, գազամուղեր, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44417

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online