Իրաքը կարող է նավթ և նավթամթերքներ արտահանել արտաքին շուկաներ ադրբեջանական SOCAR ընկերության օգնությամբ: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը:
Այդ հարցը Բաքվում քննարկվել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Իրաքի նաֆթի նախարար Թամեր ալ-Գադբանի միջև:
Կողմերը նաև քննարկել են ՕՊԵԿ-ի շրջանակներում համագործակցության հարցերը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44221