ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքներ են տանում Եվրասիական տնտեսական միության տարածքում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան) ռոումինգը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:


«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը, այդ թվում՝ մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ միության տարածքում»,- ասել է Սարգսյանը:


ԵՏՀ կոլեգիայի նախագահը նաև հավելել է, որ ռոումինգի չեղարկման կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ հանդիպումներ են նախատեսվում բիզնեսի ներկայացուցիչների և բջջային օպերատորների հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44202