Սաակաշվիլիի՝ Ուկրաինա ժամանելու ծրագրերը «300 դոլարանոց փիառ» են․ Արսեն Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը երկիր ժամանելու Միխեիլ Սահակաշվիի ծրագրերը «300-դոլարանոց փիառ» Է որակել։ «Սահակաշվիլին անգամ ինքնաթիռ չի նստի, նրան չեն թողնի: Որովհետեւ նա Ուկրաինայի տարածք մուտի արգելք ունի»,- ասել Է նա Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում։

Տեսագրությունը զետեղված Է ուկրաինացի լրագրողի YouTube-ալիքում:

Անցյալ շաբաթ Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Սահակաշվիլին Գորդոնի հետ կայացած զրույցի ընթացքում հայտարարել Էր, թե ապրլի 1-ին մտադիր Է մեկնել Ուկրաինա, քանզի համոզված Է, որ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Սահակաշվիլին Վրաստանից հեռացել Է 2013 թվականին: Նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցել: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն Օդեսայի մարզի նախկին նահանգապետի մուտքը երկիր արգելել Է մինչեւ 2021-ը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44186