Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա:
«Հատկապես վերջին ամիսներին վատացել են բնակչության կենսապայմանները»,- հայտարարել է նա իրանական Նոր տարվա առթիվ հղած տեսաուղերձում:
Այաթոլլան ընդգծել է. «Տնտեսությունն առավել լուրջ ու առաջնային խնդրին է, որը լուծում է պահանջում»:
Նա դիմել է երկրի ներսում գործող տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին եւ ընդգծել. «Որքան ավելի ամուր է մեր միասնությունը, թշնամին այնքան ավելի պարզորոշ է հասկանում, որ այդ պատժամիջոցներով մեր ազգն ավելի համախմբված է դառնում, այնքան ավելի շուտ նա հուսահատության կհասնի ու կզղջա»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44166