Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին պաշտոնական այցով կայցելի Պակիստան: Այդ մասին փոխանցում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Այցի ընթացքում նա հանդիպելու է այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ: Քննարկվելու են ռազմական համագործակցությանը նվիրված հարցեր:
Ադրբեջանցի զինվորականները մասնակցելու են Պակիստանում անցկացվող զորահանդեսին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44108