Սահակաշվիլիի կինը կարող է քաղաքապետ դառնալ

Վրաստանի նախկին նախագահ Միխել Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը, կարող է դառնալ Զուգդիդի շրջանում քաղաքապետի թեկնածու նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից:


Կուսակցությունում դեռ այդ տեղեկությունը չեն հաստատում` նշելով, որ խորհրդատվություններ են ընթանում:


Զուգդիդիի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել 2018-ի սեպտեմբերից, երբ Լաշա Գոգիան հրաժարական է տվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44101