Իրանն ու Ադրբեջանը նպատակ ունեն ստեղծել համատեղ առևտրային ընկերություն և համագործակցել ապահովագրության ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Իրանի տնտեսական և ֆինանսական հարցերի նախարար Ֆարհադ Ջեժփասանդը:
Նա նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններն այս պահին գտնվում են բարձր մակարդակում:
Նրա խոսքով, Իրանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44095