Թուրքիան «Իսլամական պետության» դաշնակիցն է. Չեխիայի նախագահ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Թուրքիան «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցն է»:


«Ինչո՞ւ են թուրքերը հարձակվում քրդերի վրա: Որովհետեւ նրանք «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցներն են,- հայտարարել է նախագահը՝ պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին:- Դա նշանակում է, որ հենց Թուրքիան էր, չնայած այն բանին, որ նա ՆԱՏՕ-ի անդամ է եւ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, որում, քիչ հավանական է, որ կընդունվի, որպես միջնորդ հանդես գալիս «Իսլամական պետության» մատակարարման լոգիստիկական գործողություններում, երբ բռնազավթել էր Սիրիայի եւ Իրաքի զգալի մասը: Դա, օրինակ, նավթի դուրսբերումն էր ահաբեկիչների զավթած տարածքից եւ այլ բաներ»:


Զեմանի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի իսլամացման քաղաքականություն է վարում: «Դա արդեն Աթաթյուրքի աշխարհիկ պետությունը չէ, այլ մի պետություն, որն իսլամական գաղափարախոսություն է դավանում, իսկ դրանից տրամաբանորեն հետեւում է, որ այն մոտ է կանգնած իսլամական արմատականներին»,- հավելել է Զեմանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44086