«Բավականին փորձառու» դեսպանը յուրացրել է Ադրբեջանի նվերը Աբու-Դաբիի կառավարչին

ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկարովը, որը երկրի նախագահի կողմից հետ էր կանչվել փետրվարի 25-ին, յուրացրել է Ադրբեջանի կառավարության նվերը, որը նախատեսված էր Աբու-Դաբիի կառավարիչ Խալիֆ իբն Զայդ ալ-Նահայանին:


Haqqin.az-ի աղբյուրները հայտնում են, որ խոսքը 10 տուփ սև խավիարի մասին է: Այս պահին Աբու-Դաբիի Ադրբեջանի դեսպանատանը աշխատում է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրում է կես միլիոն դոլարի անհետանալու փաստը: Կասկածներ կան, որ այդ գումարը ևս յուրացվել է:


Աղբյուրը նշում է, որ Դաշգին Շիկարովը բավականին փորձառու դիվանագետ է: Նախկինում նա գլխավորել է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունները Պակիստանում և Աֆղանստանում: ԱՄԷ-ում նա դեսպան էր նշանակվել 2016 թվականի հունվարին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44023