Իրանի զինված ուժերը չեն մասնակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ թուրքական բանակի գործողությանը: Այս մասին հայտնում է Fars-ը՝ վկայակոչելով ռազմական հետախուզությունում իր աղբյուրին։
Ընդ որում, նա նշել է, որ ԻԻՀ զինված ուժերը պատրաստ են պայքարել ցանկացած խմբավորման դեմ, որը կարող է սպառնալիք ներկայացնել Իրանի անվտանգությանը։
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սիլվուն հայտարարել էր արեւելյան սահմանին ՔԲԿ-ի դեմ Իրանի հետ համատեղ գործողության մասին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44015