Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գող» Աստրախանցի Հայկոյին (լուսանկար)

Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի մոտից մարտի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։


Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն է, ում մոտ հայտնաբերվել է ատրճանակ։


Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայտնաբերված ատրճանակն առգրավված է, նշանակվել է փորձաքննություն՝ ատրճանակի օրինականությունը պարզելու նպատակով։


Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։



 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44010