Քոնդոլիզա Ռայսի նախկին օգնական. ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ

Մինսկը խումբը պետք է ռեալ քայլեր ձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի նախկին օգնական Դևիդ Մերկելը:


Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, այն իրական է:


Ըստ նրա, միշտ առկա է ռիսկը, որ այդ հակամարտությունը կսրվի: Թրամփի վարչակազմը պետք է ջանքեր գործադրի ղարաբաղյան հարցի կարգավորման համար՝Օբամայի վարչակազմի համար այդ հարցն առաջնահերթություն չէր:


Նա չի հավատում, որ ղարաբաղյան հարցը կլուծվի այսօրվա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43960