Հայաստանը Ռուսաստանի գործունեության գլխավոր առաջնահերթություններից է. ՌԴ դեսպան

Ինձ համար՝ որպես ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի, հատկապես կարեւոր է այն, որ Հայաստանը համարվում է որպես մեր գործունեության գլխավոր առաջնահերթություններից մեկը անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում։ Այս մասին «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում՝ «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման ճանապարհով» ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում ասել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։


Դա, դեսպանի կարծիքով, ՀՀ հետ «եղբայրական եւ ռազմավարական գործընկերության» համեմատաբար ոչ մեծ, բայց շատ կարեւոր մասն է, որն իրականացվում է ՄԱԿ-ից ՌԴ գործընկերների սերտ փոխգործակցությամբ. փոխանցում է news.am-ը:


«Այս դեպքում խոսքը ՄԱԿ Զարգացման ծրագրի մասին է։ Այսպիսով, Հայաստանի տարածքում իրականացվում են մի շարք նախագծեր ռուսաստանյան ֆինանսավորմամբ, եւ յուրաքանչյուրը յուրովի իր կարեւոր եւ կոնկրետ, գործնական ավանդն է ներդնում երկրի տարբեր շրջաններում, տեղերում բնակչության կյանքի բարելավման գործում»,- պարզաբանել է դեսպան Կոպիրկինը։


Այս աշխատանքը կշարունակվի։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ գործընկերներին՝ նշելով, որ նրանք շատ արդյունավետ եւ հմուտ իրականացնում են նախագծեր՝ վերուղղորդելով այն ֆինանսավորումը, որը ստացվում է ՌԴ բյուջեից՝ Հայաստանում «իրական նախագծեր» իրականացնելու համար։


Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակում հայաստանցի 360 հրշեջ հատուկ սարքավորումներ եւ գործիքներ է ստացել, որոնք նախատեսված են անտառային հրդեհների դեմ պայքարի համար դժվարհասանելի վայրերում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 միլիոն դոլար։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ գծով եւ լիովին ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ակտիվ աջակցությամբ։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43951